Որևէ հեղափոխություն շատ շուտ հօդս է ցնդում, երբ հեռու է մնում կյանքի իրականությունից․ Արամ Առաջին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը գրառում է արել Թվիթերում՝ նշելով, որ «որևէ հեղափոխություն շատ շուտ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։

Նա, մասնավորապես, նշել է. «Որևէ հեղափոխություն շատ շուտ կշոգիանա, եթե խոստումը չունի որպես հենարան։  Ու երբ խոստումը հեռու մնա կյանքի իրականությունից, խորը անջրպետ կգոյանա ժողովրդի ու իշխանության միջև. կացություն, որ կդառնա հղի աննախատեսելի վտանգներով»:

Արամ Ա. Կաթողիկոսի թվիթերյան էջից