Ներկա իշխանական չինովնիկներից ով որ կասի, թե դրա համար ժամանակ է պետք, ղալաթ կանի

Պետական քաղաքականության մեջ բացակայում է սոցիալական արդարությունը: Այն Հայաստանում երբեք չի եղել: Իսկ պետության կողմից պաշտպանություն չգտած քաղաքացին պարտադրված է կամ օրենքը խախտել, կամ էլ` արտագաղթել: Որպես իրավապաշտպան գրասենյակի ղեկավար բազմաթիվ գործեր կան ընկերության վարույթում, երբ ամեն քայլափոխի քաղաքացու տարրական իրավունքները խախտվում են: Ընդ որում, կարևոր չէ, թե դա պետական լիազոր մարմնի կողմից է կատարվում, թե` քաղաքացու կամ իրավաբանական անձի:

Պետությունն իրեն հռչակելով սոցիալական պետություն, ունի պոզիտիվ պարտավորություն՝ իր քաղաքացու խախտված իրավունքներին տեր կանգնելու. դա կարող է լինել ինչպես պետական մարմինների միջոցով, այնպես էլ` դատական: Որպես կանոն պետական լիազոր մարմինների գործողություններից, քաղաքացին մեղմ ասած, հիացած չէ, կապված իր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, իսկ խախտված իրավունքները վերականգնելու դատական պաշտպանության հայցերը տևում են տարիներ:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ քաղաքացին չստացած աշխատավարձի մասով գնում է պետության դուռը, որպեսզի պետությունը միջոցներ ձեռնարկի: Մի քանի ամիս տանում-բերում են, հետո կամ մերժում են՝ ասելով, որ գործատուն մասնավոր հիմնարկ է, կամ` խորհուրդ են տալիս դիմել դատարան: Դատարանն էլ Աստված տվել, չի խնայել եռաստիճան դատական համակարգ, գործատուի իրավաբանն էլ լավից-վատից օրենքներ գիտի, գործը գնաց մի քանի տարի: Այս կոնկրետ օրինակի վրա ասեմ, թե պետական լիազոր մարմինը ինչ պետք է անի: Ճշտում է, թե գործատուն պա՞րտք է, թե` չէ: Եթե պարտք է և չարամտորեն խուսափում է վճարել, պետությունն իր միջոցներից վճարում է քաղաքացուն, հետո գործատուից բռնագանձում է տույժ-տուգանքներով, մի հատ էլ նայում է արարքի մեջ հանցակազմ կա՞, թե` չկա: Այստեղ է, որ քաղաքացին պետք է զգա սոցիալական պետության ուժը, իսկ դատարաններն էլ կբեռնաթափվեն: Նման և այլ օրինակներ բազմաթիվ են և ամենուր, որի կրողը, բարձրաձայնողը շատ հաճախ իր առողջության ու ժամանակի հաշվին բացառապես դառնում են իրավապաշտպանները:

ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՑ ՈՎ ՈՐ ԿԱՍԻ, ԹԵ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ, ՂԱԼԱԹ ԿԱՆԻ. ՄԻԳՈՒՑԵ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԹՈՇԱԿՆԵՐԸ ԲԱՐՁԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ, ՍԱԿԱՅՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ, ՈՐՊԵՍԶԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԻՐԵՆ ՏԵՐ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԳԱ` ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ: ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓՈԽԵԼ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՈՃԸ և ԳԻՏԱԿՑԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԿԻՐ Է:

Գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյան

LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից

Պետական քաղաքականության մեջ բացակայում է սոցիալական արդարությունը:Այն Հայաստանում երբեք չի եղել:Իսկ պետության կողմից…

Опубликовано LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ Среда, 27 ноября 2019 г.