«Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է  «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։ Հարցազրույցի ժամանակ Բաբայանն ասաց․ «Սիրո և համերաշխության սերիալն ավարտվում է։

Այս ողբերգության գլխավոր դերասանը էլ չի կարողանալու խոստումներով պահել ամբոխը: Ամբոխից դուրս մարդիկ այսօր լավ հասկանում են սա:
Հեռու չէ այն օրը, երբ բոլորը միաբերան կասեն, որ իրենց խաբել են, իրենք չգիտեին, որ խաբվում են: Այսօր դա շատ հստակ երևում է, բայց այստեղ սերիալ դիտողներն են կարևորը, որոնք երբեք չեն էլ հասկանա, որ սա սերիալ էր իրենց համար: Ոմանք խաղացին, ոմանք դիտեցին, բայց ամենից բարդը լինելու է այն մարդկանց համար, որոնք իրոք սրտանց հավատացին, որ հեղափոխություն է եղել: Կլինեն ուրացումներ, դավաճանություններ և շատ տարբեր բացահայտումներ, որոնք «կադրից դուրս» ռեժիմով կնայեն և կզարմանան»։

Մանրամասները՝ տեսանյութում