Առանց Գոհար և Գևորգ Վարդանյանների՝ մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ կերպ ընթանալ

ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:  «ՌԻԱ Նովոստիի»  տեղեկացմամբ, այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է երկուշաբթի՝ 93 տարեկանում:

«Պուտինն իր ցավակցությունն է հայտնել մեր հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հարազատներին և ընկերներին: Առանց Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Գևորգի, մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ կերպ ընթանալ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ Գոհար և Գևորգ Վարդանյանները մեծ հետք են թողել մարդկության պատմության վրա:

«Պուտինը քաջածանոթ էր Գոհարին և նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարն այցելել էր Պուտինին: Պուտինը նույնպես այցելել է նրան»,- եզրափակել է պետության ղեկավարի խոսնակը: