Մենք մոռացել ենք քրդերի մասին․․․

Մերձավոր Արևելքի քրդաբնակ շրջաններում այս պահին լրատվական աղմուկ առաջացնող կարևոր ոչինչ տեղի չի ունենում (երևի բացառությամբ «Հայկական գումարտակ» կոչեցյալի վերաբերյալ որոշակի նոր տեղեկատվության տարածման, որին առանձին կանդրադառնամ ավելի ուշ), և մենք մոռացել ենք քրդերի մասին։

Հայաստանի սահմանները գրեթե բոլոր ուղղություններով հատելիս հայտնվում ես թյուրքախոս միջավայրում․ հարավից՝ ատրպատականցիներ, արևելքից և հյուսիս-արևելքից՝ ադրբեջանցիներ, հարավ-արևմուտքից՝ ադրբեջանցիներ։ Միայն հյուսիս-արևմուտքում՝ Ջավախքում են հայերը, իսկ արևմուտքում՝ թուրք-հայկական սահմանագծի կենտրոնական հատվածում և դրանից հյուսիս՝ քրդեր։

Թվում է, թե հենց թեկուզ միայն այս հանգամանքը, պետք է որ բավարար լիներ, որպեսզի մեր արտաքին քաղաքական և անվտանգային գոնե խոսույթում քրդերն ունենային մշտական և հատուկ տեղ, սակայն, որպես կանոն, մենք նրանց հիշում ենք միայն այն ժամանակ, երբ, օրինակ՝ Իրաքի հյուսիսում տեղի է ունենում հանրաքվե կամ թուրքական զորքը ներխուժում է հյուսիսային Սիրիա։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի  վարիչ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Մերձավոր Արևելքի քրդաբնակ շրջաններում այս պահին լրատվական աղմուկ առաջացնող կարևոր ոչինչ տեղի չի ունենում (երևի…

Опубликовано Vardan Voskanyan Вторник, 26 ноября 2019 г.