«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցը պայուսակ է հայտնաբերել, որում եղել են 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր

Նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր: Այս մասին հայտնել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:

Հարգելի՛ ուղևորներ, եղե՛ք ուշադիր ձեր անձնական իրերի նկատմամբ: