Ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ- տեղեկացրել է, որ նոր բաժանորդների ձեռք բերման նպատակով գործող գազատարերի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու համար նոյեմբերի 27-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կամարակ 2-րդ նրբանցքի 21-ից մինչև 45, Պ. Սևակ փողոցի 48-ից մինչև 64, Աջափնյակ վարչական շրջանի Օրբելի փողոցի թիվ 63, 65 բազմաբնակարան շենքերի, թիվ 63/1, 63/3, 63/4, 63/8 հասցեների առանձնատների և 1 հանրային օբյեկտի գազամատակարարումը: