Իսրայելը կրկին գնդակոծել է Դամասկոսը՝ որոնելով «իրանական ուժեր»

Լսելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հերթական հաղթական հայտարարությունները՝ ակամա ցանկացա հարցնել․ սիոնիստ ջան, որքա՞ն ժամանակ մտադրություն ունես ստել աշխարհին: Բանն այն է, որ նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը իսրայելական ռազմական ավիացիան, անհայտ պատճառաբանությամբ, երկարատև ընդմիջումից հետո ձեռնարկել է գրոհային և հրթիռային հարձակում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա: Մենք բազմիցս գրել ենք. հենց Իսրայելը հարված է հասցնում Սիրիային, այդ երկրում ինչ-որ տեղ «վերակենդանանում են» ահաբեկիչները և փորձում են գրոհել սիրիական բանակի և աշխարհազորայինների դիրքերը: Կամ էլ Թուրքիան է նոր ռազմական գործողություններ սկսում Սիրիայում: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են հանրության առաջ նույնիսկ միմյանց հետապնդել ամենավերջին խոսքերով: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, Իսրայելը Սիրիայի դեմ իր ռազմական գործողություններով միշտ քաջալերել է ահաբեկիչների կամ Թուրքիայի ագրեսիան: Սա հանգեցնում է միակ ճշմարիտ եզրակացության. Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ ողջ պատերազմում Իսրայելը, Թուրքիան և ահաբեկիչները հավատարիմ և հուսալի դաշնակիցներ են, և նրանց միջև հրապարակային «վեճերը» միամիտ մարդկանց և հիմարների «աչքերին թոզ փչելու» համար են:

Նախքան Նեթանյահուի հայտարարությունները, իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ զինված ուժերը, իբր, նկատել են Սիրիայի տարածքից իսրայելական տարածքի ուղղությումբ չորս հրթիռների արձակումը, և բոլորը իբր թե բռնվել են: Դամասկոսում նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը պայթյուններ են որոտացել, սիրիական պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է, որ ՀՕՊ-ը հետ է մղել մայրաքաղաքի և նրա շրջակայքի վրա հարձակումը: Իսրայելցի զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ հարվածներ են իրականացվել մոտավորապես 20 թիրախների վրա, որոնց կեսից ավելին ենթադրաբար պատկանել է «իրանական ուժերին»: Թիրախներից մեկը Դամասկոսի օդանավակայանի հարևանությամբ գտնվող շենքն էր, որում, Իսրայելի պնդմամբ, իբր տեղակայված է «Կոդս» իրանական հատուկ նշանակության ջոկատի շտաբը: Նշվում է, որ իսրայելական ուժերը, իբր «կանխամտածված այն ամբողջությամբ չեն ոչնչացրել»: Այժմ Նեթանյահուի հերթական սուտը. «Ես հասկացրել եմ, որ ով էլ մեզ վնաս պատճառի, մենք նրան ցավոտ պատասխան հարված կհասցնենք: Հենց այդպես էլ մենք արեցինք այսօր երեկոյան «Կոդս» իրանական ուժերի և Սիրիայի ռազմական օբյեկտների դեմ այն բանից հետո, երբ անցած գիշեր հրթիռներ էին արձակվել Իսրայելի դեմ։ Մենք հաստատակամ կլինենք Իսրայելի անվտանգությունն ապահովելու հարցում»:

Հրեաների սուտը նույնիսկ միաշերտ չէ: Ստերի առաջին շերտը. եթե Իսրայելին 4 հրթիռներով հարվածել էին իրանցիները, կամ սիրիացիները, բայց իրանական հրթիռների միջոցով, կասկածելի է, որ Իսրայելի գովաբանված «Երկաթե վահանը» բռներ բոլոր 4 հրթիռները: ՀՕՊ / ՀՀՊ համակարգը 2017 թվականի վերջին չկարողացավ վնասազերծել  300 պարզունակ պաղեստինյան «Կասեմ» հրթիռները՝ բռնելով Գազայի հատվածից թռչող հրթիռների միայն 30%-ը: Սիրիական բանակի իրանական կամ նույնիսկ ռուսական հրթիռները ավելի ժամանակակից զենք են և շատ ավելի անխոցելի, քան պաղեստինյան «Կասեմ» հրթիռները: Հրեաները պետք է կրկին ստել սովորել. իրենց ստերի մեջ ինչ-որ բան չափազանց կասկածելի է, կարծես թե նրանք շտապ արդարացում էին փնտրում Դամասկոսի վրա հերթական հարձակման համար: Ստերի երկրորդ շերտը․ դեռ 2016 թվականից, օդում տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո, հատկապես ռուսական «Իլ-20» ռադիոհետախուզական ինքնաթիռի հետ կապված, Սիրիայում Իրանի ռազմական խորհրդատուները, հատկապես՝ «Կոդս» հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները, չունեն ոչ բազաներ, ոչ շտաբներ Դամասկոսում կամ նրա շրջակայքում: Իսկ որտե՞ղ ունեն: Այնտեղ, որտեղ դա պետք է իրանական զինված ուժերին: Այնպես որ, իսրայելցիները շատ լավ գիտեին, որ հրթիռակոծում էին ոչ թե իրանցիներին, այլ սիրիական բանակը: Անգամ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը 2017 թ․ չկարողացավ չխոստովանել, որ Իրանը ոչ բազաներ, ոչ ռազմական ներկայություն Սիրիայում չունի, իսրայելական հետախուզությունը որևէ հետք չի գտնում: Հայտարարելով, որ Իսրայելը, իբր, հրթիռակոծում է ««Կոդս» իրանական ուժերի ռազմական թիրախները», Նեթանյահուն միտումնավոր ստում է, և արդեն ոչ առաջին անգամ: Որպես կանոն, Իսրայելը տարբեր երկրների շիա աշխարհազորայիններին անվանում է «իրանական ուժեր»: Սակայն մի՞թե չկա տարբերություն Իրանի զինյալների և, ասենք, Լիբանանի շիա աշխարհազորայինների միջև:

Իսրայելի խաբեությունը անընդհատ ծիծաղ է առաջացնում իրանցիների շրջանում: Հայտնի է, որ ցանկացած խարդախություն վաղ, թե ուշ բացահայտվում է: Սիոնիստական խաբեության բացահայտումները, որոնք տևում են (Սիրիայի հետ կապված) գրեթե յոթ տարի, աղետ կդառնա Իսրայելի համար՝ որպես պետության:

Սերգեյ Շաքարյանց