Իրան. չանցավ նաև «բենզինի հեղափոխությունը»

Նոյեմբերի 15-ից ի վեր հազարավոր մարդիկ զարմանքով և հետաքրքրությամբ սպասում էին` հնարավո՞ր է Իրանում «Հայաստանի պես հեղափոխություն»: Արդեն նոյեմբերի 16-ի երեկոյան նրանց հիասթափություն էր սպասում` Իրանի ուժային կառույցները կայուն կերպով կատարել են իրենց պարտականությունը պետության և իրանցի ժողովրդի առջև: Օպերատիվորեն միմյանցից բաժանվել էին հավաքների մասնակիցները, նրանք, որոնց բողոքի ցույցն իսկապես պայմանավորված էր բենզինի գնի անսպասելի բարձրացմամբ, և զինված սադրիչները, որոնք բռնի ջարդեր, հրկիզումներ էին կազմակերպում և փորձում էին սպանել: Պարզ է՝ թե ում… Եվ ահա, ձերբակալվածների մի խումբ տվեց խոստովանեց. ամեն մի հրկիզման համար իրենց խոստանում էին 60 դոլար… Այնուամենայնիվ, զոհերից խուսափել չստացվեց։

Ձերբակալված սադրիչները, օրինակ, Յեզդ և Շիրազ կենտրոնական քաղաքներում, որոնք չափազանց կարևոր են Իրանի համար (գաղափարական տեսանկյունից), 90%-ով այդ քաղաքների  բնակիչներ չէին: Հարց է ծագում`ո՞վ է «մոբիլիզացրել» նրանց և ուղարկել այդ քաղաքներ, ի՞նչ նպատակով: Փողոցներում այրվող անվադողեր, արգելափակված ավտոճանապարհներ. այս ամենը ցավալիորեն ծանոթ «հեղափոխական ձեռագիր» է 2014-ի ձմռանից («Կիևյան Մեյդան») և 2018-ի ապրիլից («Երևանի ներկայացում- հեղափոխությունը»): Իսկ Իրանում այս նենգությունը, փառք Աստծո, չանցավ: Ջախջախեցին օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար աշխատող վարձկաններին: Հետաքրքիր է, որ Իրանի իշխանությունները, ի տարբերություն Ուկրաինայի կամ Հայաստանի իշխանությունների, անմիջապես խիստ վերահսկման տակ առան ինտերնետ կապի բոլոր օպերատորներին, և երկրում շուրջ 24 ժամ գրեթե ոչ մի ցանց չի աշխատել, բացառությամբ մի շարք առաջատար լրատվական գործակալությունների և թերթերի պաշտոնական ալիքների: Ըստ երևույթին, կարևոր է` երկար ժամանակով զրկել դավաճաններին հաղորդակցման և տեղեկատվության (կամ ապատեղեկատվություն) փոխանցման միջոցներից:

Իրանի անվտանգության կազմակերպության կողմից արված գնահատականների համաձայն՝ բենզինի գնի փոփոխության սխեմայի ներդրմանը հաջորդած անկարգությունների ժամանակ մոտ 100 բանկեր և 57 խանութներ են այրվել կամ թալանվել: Սպանվել է մի քանի ոստիկան, սպանված զինված դավաճանների և ապստամբների թիվը, մենք առաջարկում ենք ընդհանրապես նկատի չունենալ: Դավաճանների հետ փողոցներում (բացառությամբ խաղաղ ցուցարարների) պայքարում էին ԻՀՊԿ-ն, «Բասիջ» աշխարհազորը, ոստիկանությունը։ Ավելի բարձր մակարդակի վրա այս պայքարը վերահսկում էին Հետախուզության նախարարությունը, Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարությունը (հատկապես՝ նրա գաղտնի ծառայությունները) և Զինված ուժերը, ամենայն հավանականությամբ՝ Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները, ոչ թե ամբողջ բանակն ու նավատորմը համատեղ: Այս հզոր բուրգի գագաթնակետում գտնվում է Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհուրդը (ԱԱԳԽ), որի ղեկավարը Իրանի պաշտպանության նախկին նախարար, փոխծովակալ Ալի Շամխանին է: Եվ ինչ-որ տեղ «նրանց կողքին»՝ Իրանի բարձրագույն դատական ​​իշխանությունը (ղեկավար՝ ԻԻՀ նախագահի նախկին թեկնածու խոջաթ օլ-Էսլամ Սեյեդ Էբրահիմ Ռաիսի):

Արդեն նոյեմբերի 17-ին ամեն ինչ կայունացել էր, չնայած դատելով Իրանի ԻՀՊԿ հրամանատարության հայտարարությունից, շարունակվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ծախու գործակալների բացահայտման միջոցառումները: ԻՀՊԿ-ն նոյեմբերի 18-ին հանդես եկավ անկարգությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ: Շեշտում ենք` ոչ թե հանրահավաքների և ցույցերի, այլ փողոցային անկարգությունների: ԻՀՊԿ- ն շեշտել է, որ կտրուկ կարձագանքի երկրում տեղի ունեցող ցանկացած անկարգությունների, որոնք սպառնում են Իրանի ազգի անվտանգությանը և երախտագիտություն են հայտնել ողջ իրանցի ազգին՝ վերջիններիս կողմից հաստատված վառելիքի սխեմայի իրագործման արդյունքում իրականացվող «իրանական խաղաղ ցույցերը վարկաբեկելու» դեմ պայքարում իրականացված աջակցության համար, հաղորդել էր Mehr News գործակալությունը: Կորպուսը կոչ է արել ազգին՝ չենթարկվել «թշնամիների սատանայական կոչերին, այլ մնալ Իրանում կայունության և անվտանգության հաստատման ճանապարհին»: Հղում անելով Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի այս կապակցությամբ տրված հրահանգներին և ցուցումներին, ԻՀՊԿ-ն խոստացել է, որ կօգնի ապահովել Իրանի քաղաքներում անվտանգությունն ու կայունությունը, պահպանել ազգի միասնությունը և հստակ արձագանքել ազգի պահանջներին: Այս հայտարարության մեջ ԱՄՆ-ը ճանաչվել են որպես հակահեղափոխական ուժերին և անկարգություններին աջակցելու հիմնական մեղավորը, որոնք առաջացրել են երկրում տիրող վերջին քաոսը:

Իսկ թե որն է պատճառը, մենք կփորձենք ավելի ուշ պատմել, բայց մատնանշենք. եթե Իրանում մինչև նոյեմբերի 15-ը բենզինի գինը 7 ցենտ էր մեկ լիտրի դիմաց, ապա գնի բարձրացումից հետո լիտրը կարժենա 13-14 ցենտ, ընդ որում 83 միլիոն իրանցիներից 60 միլիոնին կառավարությունը փոխհատուցում է նշանակել: Համեմատության համար նշենք. Իրանի բոլոր հարևան երկրներում մեկ լիտր բենզինը վաղուց արդեն արժե մոտ 100 ցենտ …

Սերգեյ Շաքարյանց