Սևանա լճում բաց է թողնվել իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Բացթողումները կշարունակվեն»,- նշել է նախարարը: