Իրանում սոցիալական ցույցերը արևմտյան լրատվամիջոցները «տանում են» էթնիկ դաշտ (տեսանյութ)

Իրանում նոյեմբերի 15-ից ուժի մեջ է մտել կառավարական որոշումը բենզինի գնի կրկնակի թանկացման վերաբերյալ։ Դա քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել, ինչն ուղեկցվել է բողոքի ցույցերով։ Արևմտյան և արաբական լրատվամիջոցները տարբեր կողմերից են ներկայացնում իրավիճակը, որը թյուրըմբռնում է առաջացնում։ Իրանում ինտերնետ կապն անգամ 24 ժամ անջատվել էր, ինչի պատճառով հնարավոր չէր ստույգ տեղեկատվություն ստանալ։ Երկրում տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք իրանագետ, ԵՊՀ «Իրանագիտության» ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանի հետ։ Նա նշեց, որ ըստ այս որոշման՝ խնայված գումարներն ուղղվելու են կարիքավորների աջակցմանը։ Սակայն որոշումը Իրանի քաղաքացիների կողմից միանշանակ չի ընդունվել։ Իրանագետը նշեց, որ այժմ Իրանում բողոքի ցույցերը հանդարտվել են և Իրանն ապրում է իր բնականոն կյանքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան