Անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն

Նոյեմբերի 21-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային զորավարժություն։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բարդ լեռնային պայմաններում գումարտակն անցել է հարձակման, ոչնչացրել  պայմանական հակառակորդի կրակակետերը, գրավել կարևոր բարձունքներ: