ՌԴ Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքների վերահսկման մասին համաձայնագիրը

ՌԴ Պետդուման երեկ՝ նոյեմբերի 21-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների տեղաշարժը վերահսկելու մասին համաձայնագիրը:

Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հիշեցնելով, որ ապրանքների հսկման մասին համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա մայիսին՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարները:

«Համաձայնագրով նախատեսվում է այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք կբացառեն տարբեր միջոցների կիրառումը՝ ուղղված մաքսային և հարկային վճարումներից խուսափելուն, ինչպես նաև ապրանքաշրջանառության օրինականության հաստատումը ԵԱՏՄ անդամ մի երկրից մյուսը տեղափոխելիս»,- ասվում է փաստաթղթի մեկնաբանության մեջ: