Սեր քարոզող վարչապետը

2018թ սկսած ժողովրդի անվան տակ ատելություն քարոզող Նիկոլ Փաշինյանը երեկ արեց մի սենսացիոն բացահայտում:

Պարզվում է,որ այլախոհներին, ընդդիմադիրներին, ակտիվիստներին հայհոյող, սպառնացող և անիծողը դա ժողովուրդն է,ինքը ինչ մեղք ունի:

Ասում է նախկինների հանդեպ դա ժողովրդի վերբերմունքն է:

Ստացվում է մի հետաքրքիր պատկեր,որ վաղը բոլոր խախտումները, օրենքի հետ անհամապատասխանությունները, բացթողումները վերագրվելու են ժողովրդին ,այլ ոչ թե Փաշինյանին:

Նիկոլը կապ չունի, փաստորեն, այդ ատելության հետ, դա անում է միայն ժողովուրդը,իսկ ինքը համատարած սեր է քարոզում:

Եթե տեսականորեն կամ ինչ-որ մթագնած կամ կիսամթագնած ուղեղով մեկը դրան հավատա, բա ոչ նախկինների, բայց նիկոլական աղանդի գերագույն հովիվի հանդեպ քննադատողների դեպքում ինչու՞ է նույն ատելության մեխանիզմը գործում:

Սեր քարոզող վարչապետ աշխարհը չի տեսել, ավելին՝ պատմությունը չի տեսել:

Վարչապետի գործը ինչ՞ կապ կարող է ունենալ սիրո քարոզի հետ:

Գուցե իշխանափոխությունից հետո այս թեզը օգնի Նիկոլին ՀՀ-ում հիմնել նոր աղանդ, եթե մարդիկ ուզում են հավատալ իրեն, թող ապրեն այդ հավատով, բայց պետությունն ու մեր ազգը ինչ՞մեղք է գործել, որ պարտավոր է հանդուրժել այս թատրոնը:

Հիսուսի հետ համեմատվելը ի դեպ չի կրում պատահական բնույթ, և դա մշակված հոգեբանական հնարք է, որի միջոցով ուղեղների լվացման և ներշնչման համար բացվում է նոր՝ ավելի լայն հնարավորություն:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Սեր քարոզող վարչապետը2018թ սկսած ժողովրդի անվան տակ ատելություն քարոզող Նիկոլ Փաշինյանը երեկ արեց մի սենսացիոն…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 21 ноября 2019 г.