Բարեգործական համերգ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ

«Լուսինե» հասարակական կազմակերպությունն արդեն 16 տարի է  նպաստում է   միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը,  պաշտպանվածությանը,  երեխաների կրթական մակարդակի բարելավմանը,  երեխաների կարողությունների  զարգացմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային   և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:

Կազմակերպության համար 12 տարի շարունակ ավանդույթ է  հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ  հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ  ընտանիքների երեխաների համար  Արամ Խաչատրյան համերգասրահում բարեգերծական   համերգ կազմակերպելը, որին երեխաներն առիթ են ունենում  լսելու իրենց  սիրելի   երգիչ-երգչուհիներին  կենդանի կատարմամբ:

Այս տարի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին ծամը 19-00  Արամ Խաչատրյան համերգասրայում: Համերգին ելույթ են ունենալու  ինչպես  ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիուդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը , այնպես էլ  բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը,  Ռուզաննան, Սյուզին,  պարայիհն համույթ «Էնջլ»: