Հայաստանում իշխանությանը տիրել է հակահայկական ու հակաքրիստոնեական ուժը. փաստերի լեզվով

Դրան անխուսափելիորեն հաջորդելու է ազգային-ազատագրական ու սրբազան պայքարը

Նույնիսկ պողոսների համար վերջին շրջանի իրադարձությունները բացահայտեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածներից այլոց հակահայկական ու հակաքրիստոնեական քաղաքականությունն ու բնույթը: Իհարկե, խոսքը զուտ նրանց մասին է, ովքեր հետևում են իրենց երկրի անցուդարձին ու զոհը չեն իշխանական և արևմտյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-ների այս առումով միակողմանի տեղեկատվության:

Իշխանությանը տիրացածներից շատերը հայրենիք չունեն, եթե ունենային հայրենիքի, նրա ժողովրդի, այդ ժողովրդի լեզվի, կրոնի, պատմության ու մշակույթի, ազգային արժեհամակարգի նկատմամբ չէին վարվի այնպես, ինչպես վարվում են, դրանց դեմ չէին պատերազմի (պատերազմը լինում է նաև չհայտարարված): Նրանք ազգային գենային հիմքից զուրկ, արարչական ու բնական օրենքներին դեմ իշխանազավթներ են, որոնք այժմ քաղաքական նկատառումներով մեկը մյուսի հետևից քրեական և այլ բնույթի հաշվեհարդարներ են սկսել իրենց ընդդիմադիրների, քաղաքական հակառակորդների և նրանց հանդեպ, ումից վտանգ են զգում, իսկ վաղն իրենց լիարժեքորեն դրսևորելու են որպես բռնապետներ և երկիրը վերածելու են բռնապետության, եթե մինչ այդ կամ այդ ընթացքում չտապալվեն…

Ընդգծենք, որ ՀՀ այսօրվա իշխանությունները և նրանց շրջապատը կազմող մի շարք անձինք գրեթե բոլոր առումներով` թե՛ ԼԳԲՏ անձանց և այլասերման քարոզչության «իրավունքը» պաշտպանելով, թե՛ քրիստոնեության, մեր եկեղեցու, մեր հոգևորականների դեմ գործելով, թե՛ հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը դեմ լինելով և նախատեսելով այդ առարկայի վերացում, թե՛ այլասերվածներին և քայքայիչ աղանդների ներկայացուցիչներին էլ ավելի լկտիացնելով, թե՛ մեր ազգային արժեհամակարգի դեմ չհայտարարված պատերազմով, թե՛ Արցախյան ազատամարտում և ապրիլյան քառօրյայում անուրանալի ավանդ ունեցած, թշնամուն հաղթած մեր հերոսների ու բարձրաստիճան զինվորականների նկատմամբ իրենց հայտնի վերաբերմունքով, թե՛ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկած և նույնասեռականների կողմից երեխա որդեգրելն արգելող օրենքի նախագիծը մերժելով, թե՛ այլ առումներով կատարում են այն, ինչ ցանկանում է Արևմուտքը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով Գիտությունների ազգային ակադեմիան վերանում է, բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատմության» պարտադիր դասընթացներն էլ հանվում են, դրանով ստեղծվում է ապազգային միջավայր: «Արմնյուզ» հեռուստաընկերության «ՕրաԽնդիր» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Այո, հե՛նց այդպես, բա ապազգայիններից ի՞նչ պետք էր սպասել` ազգային միջավա՞յր…

Հայ ուսանողության պայքարին միացած քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն օրերս միանգամայն ճիշտ բնորոշեց Հայաստանի այժմյան ղեկավարությանը, ՀՀ ներկայիս գործադիր և օրենսդիր իշխանությունների մեծամասնությունը կազմողներին` հայտարարելով, որ դուխով լոզունգների տակ իրականում իշխանության են եկել երրորդ սեռի քարոզիչներ, եկեղեցի ոտնահարողներ, գրականություն, հայոց լեզուն, պատմություն ճնշողներ: Քաղաքագետի համար նույնպես պարզ է, որ այս ամենի թիկունքում Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ևս անհրաժեշտ է համարում վարչապետի հրաժարականը պահանջելը:

Պատասխանելով հարցին, թե զարգացած աշխարհի մաս կազմելու համար արդյոք չարժե՞ ընդունել երրորդ սեռի գաղափարը, հինգ երևխայի հայր Հրանտ Մելիք- Շահնազարյանն ասել է. «Զարգացման նշանը երրորդ սեռին ընդունելու մեջ չէ, դա զարգացած երկրների բացասական կողմն է…»:

«Սեռափոխված կնոջն իր պաշտպանության տակ առնելու մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը իրավիճակ է փոխում,- նոյեմբերի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջոմ գրեց քաղաքագետը:- Դրա հետ կապված կարևոր բան ունեմ ասելու, բայց մինչ այդ մի քանի դիտարկում ու հարցադրում ունեմ, որոնք ուզում են անպայման հնչեցնել։

Նախ, այդ ու՞մ է կաշառակեր ու լափամանից զրկված կոչում ՀՀ վարչապետը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների՞ն։ Ուրեմն ասեմ, թող բոլորն ականջին օղ անեն։ Լափամանից սնված, լափ կերած ու հիմա էլ պետական ռեսուրսներ լափողը հենց ինքը՝ Փաշինյանն է։ Էն էլ ոնց է լափում։ Մարդիկ ամեն օր ուղիղ եթերներով տեսնում, աչքներին չեն հավատում… Ու թող ոչ ոք չփորձվի մյուս անգամ այդ տոնով խոսել մեր ուսանողների հետ։ Նենց շան լափ թափենք գլխներիդ, զարմանաք։

Երկրորդ, հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են ու հիմա էլ անձամբ ինքն է, որ սեռափոխված Մելինե Դալուզյանին դարձրել են հասարակական քննարկման թեմա։ Իրենք ու իրենց նմաններն են հերոսացրել Մելինեին, ի դեպ՝ ոչ իբրև չեմպիոնի, այլ հենց սեռափոխված մեկի։ Ու հիմա էլ իրենք են շարունակում նրան որպես զոհ մատուցել՝ տասնյակ միլիոններ տրամադրելով այդ գործին մեր բյուջեից։ Այդ ու՞մ էր հետաքրքիր սեռափոխված ծանրամարտիկի՝ մեզ ներկայացվող իբրև թե ողբերգությունը, եթե հենց ինքը՝ Մելինեն, չցանկանար դա հանրային քննարկման թեմա դարձնել՝ անգամ համաձայնվելով իր մասին ֆիլմ պատրաստելուն։ Եվ ուրեմն թող Փաշինյանը կամ Ատելության կուսակցության որևէ այլ ներկայացուցիչ չփորձվի բարոյականության դասեր տալ այդ գովազդին դեմ դուրս եկող մարդկանց։ Դուք չունեք այդ իրավունքը, որովհետև ստում եք ու ձեր բարոյապաշտությունն էլ կեղծ է։

Հաջորդը, մարդ որքա՞ն տհաս պետք է լինի, որ սեռը փոխելու վիրահատությունը համեմատի մարդկանց բնածին արատի կամ սրտի ու լյարդի վիրահատության հետ։ Ժողովուրդ, այս ո՞ւմ ենք վստահել մեր երկրի ղեկը։ Որքա՞ն ենք հանդուրժելու այս տգիտությունը։

Եվ վերջապես հետևյալը՝ դասադուլ ու նստացույց անող ուսանողներն իրենց մայրենի լեզուն են վերցրել անձնական պաշտպանության տակ։ Լեզուն, գրականությունն ու պատմությունը։ Իսկ դո՞ւ, պարոն Փաշինյան… Հիմա հասկացա՞ր՝ ով ես դու և ով նրանք։ Այ այդպես, չմոռանաս երբեք։

Այս ամենն ինձ այսքան չէր զայրացնի, եթե չհասկանայի մի պարզ բան։ Այն, որ Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը երկրում արժեհամակարգ են փոխում։ Խարխլում են բոլոր այն հիմքերը, որոնցով ուժեղ է Հայաստանը։ Եվ դրա մասին չխոսել այլևս չի կարելի։ Ավելին՝ աղաղակել է պետք դրա մասին։ Երբ գրառման սկզբում նշեցի, որ Փաշինյանի ելույթն իրավիճակ է փոխում, հենց դա նկատի ունեի։ Արայիկը կլինի Հարությունյան, Արևիկը Անափիոսյան թե Հովհաննեսը Հովհաննիսյան… կամ էլ, թե Ատելության կուսակցության ցանկացած այլ անդամ, նրանց նպատակներն ու ծրագրերը վաղուց արդեն պարզ են։ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ թե գործիք է նրանց ձեռքում, այլ ոգևորողն ու առաջամարտիկը։ Հետևաբար կոչս կլինի հետևյալը՝ Նիկոլ հեռացի՛ր»:

Շնորհիվ ԼԳԲՏ անձանց ու նրանց «իրավունքների» պաշտպաններին հրապարակայնորեն հովանավորած Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցներից ոմանց, Հայաստանում տրանսվեստիտներն այնքան են լկտիացել, որ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուանոցում նույնիսկ հավաքվել են իրար գլխի և ֆորում անցկացրել, որը հանդգնել է կազմակերպել ԼԳԲՏ անձանց «իրավունքների» պաշտպանությամբ զբաղվող «Փինկ Արմենիա» հասարակական կազմակերպությունը:

Politik.am-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ ս. թ. նոյեմբերի 9-ից 10-ը գրեթե ողջ հյուրանոցը զբաղեցրել են տրանսվեստիտներ՝ «ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանից ընդունելություն արժանացած հանրահայտ Կարաբինայի գլխավորությամբ:

Տարնսվեստիտները ողջ օրը աղմկել են ու զանազան միջոցառումներ իրականցրել, իսկ սրահի մուտք, որտեղ նրանք իրենց սովորաբար հավաքվել են հսկվել է թիկնապահների կողմից»:

Նույն միջոցառման վերաբերյալ «Իրատես» թերթը գրել է.

«Ասում են… թե շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում կազմակերպված ԼԳԲՏ միջազգային «ֆորումին» բավականին «ներկայացուցչական» մասնակցություն են ունեցել ոչ միայն տեղական «համայնքի» անդամները, զորօրինակ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոանի և ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի նախընտրած Կարաբինան (վերջինիս հետ նրանք սիրում են լուսանկարվել ու իրենց պատկերները տեղադրել սոցցանցերում) և ԱԺ-ում ելույթ ունեցած, տրանսգենդերների համար խորհրդարանում Օվերտոնի լայն պատուհան բացած, ձեռքի հետ էլ «Իրատեսին» դատի տված (իր պատիվն արատավորելու համար թերթից 1 մլն դրամ է պահանջում) տրանսվեստիտը, այլև միջազգային «կարգի»‰ տրանսգենդերներ:

Ըստ հյուրանոցի աշխատակիցների, «ֆորումին» մասնակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնց անունները հույժ գաղտնի են պահվում: Ասում են` «ֆորումը» կազմակերպելու ժամանակը հենց այնպես չի ընտրվել. այն պետք է դառնար Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «նախակարապետը», որպես «ՀուԶանք ու­Զանգ» սահմռկեցուցիչ ոռնոցի շարունակություն: Ի դեպ, պետական համարանիշերով ավտոմեքենաները շաբաթ երեկոյան մի քանի էլիտար տրանսվեստիտներով «բեռնավորված» վերադարձել են Երևան»:

Հայ մարդը չի ցանկանում, որ իր երեխաները դաստիարակվեն փաշինյանական իշխանության քարոզած արժեհամակարգով, միանշանակ դեմ է դրան, սակայն իշխանություններն արհամարհում են հայի կամքն ու զայրույթը, գուցե չհասկանալով կամ Հայաստանի բնակչությանն ամլացած մի զանգված համարելով, կրակի հետ են խաղում:

«Օլիմպիական միջազգային կոմիտեն Մել Դալուզյանին զրկել է բոլոր մեդալներից, հուշամեդալներից, չեղյալ է համարել նրա բոլոր հաղթանակներն ու կոչումները,- իր ֆեյսբուքյան էջում «Զոմբի՛, ֆա՛ս» վերտառության ներքո գրել է 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:- Ցմահ որակազրկել է հայ սպորտսմեն/ուհուն։

Էդ դոպինգային խաբեության պատճառով կոմիտեն քննարկում է Հայաստանի մարզիկների՝ օլիմպիադայի մասնակցության հարցը։

Էն Նիկոլին ասեք, որ Մելի մասին պատմող ֆիլմի՝ չեղած/ չեղարկված մարզական ձեռքբերումների մասով 20 000 000-ի ֆինանսավորումը թող կասեցնի ու հանրապետության փողերը քամուն չտա։

Էդ դոպինգի մասով Նիկոլի կողմից ՄՕԿ-ին պատերազմ հայտարարելը անմիտ բան է։

Նույնիսկ լադիմիր լադիմիրիչը հանձնվեց։

Հ.գ. Նիկո՛լ, թող էդ տղա-սպորտսմենուհուն հանգիստ ապրի իր Հոլանդիայում։

Ի՞նչ մի ծամոն սարքիր խեղճի անունն ու գցեցիր աշխարհի բերանը։

Մարդ էդ աստիճանի հոմոֆոբ չի լինի, չէ»։

Ահա և «Ֆեյսբուք»-ի օգտատերերից ևս մեկի` Artur R Tovmasyan-ի գրառումը.

««Գոյություն չունի և չի կարող ունենալ կրթական ընդհանուր իդեալ: Ամեն ժողովուրդ իր կրթական իդեալն ունի, որ բխում է իր ոգուց և կարիքներից»:

Գ. Նժդեհ

21-րդ դարում հայկական կրթական համակարգն այլևս կարիք չունի ազգային լինել, այն կարող է լինել տրանսազգային, ինտերնացիոնալ, ավելի ճիշտ՝ անդեմ և աննկարագիր:

Թավշյա ԿԳՄՍ նախարարը իր ձեռքբերումներն է համարում տրանսգենդերի պաշտոնական ընդունելությունը, սեռափոխվածի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորումը և սատանիստական խորագրով միջոցառումներին «տանիք»‰ կանգնելը: Երեկ կայացած միջոցառումը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով: Հեռու չի այն օրը, որ Երևանում բացահայտ գեյ պառադ կանցկացվի։

Մենք ապրում ենք այն նոր Հայաստանում, որտեղ ազգային արժեքները պահպանողներին, բանակը, եկեղեցին, ավանդական ընտանիքը, հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը, մշակույթը հայ ազգի պահպանման հիմնասյուն համարողներին անվանում են «հետադիմության առաջամարտիկներ» կամ «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ»:

Անկեղծ ասեք՝ այս Հայաստանի մասի՞ն եք երազել…

Մեր ժողովուրդը մշտապես եղել է ազգային արժեքների և քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը:

Հ.Գ. Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստծու փառավորման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը, այլ թշմանիների սուրը թող նախ և առաջ մեր դեմ ուղղվի: Ղևոնդ Երեց»:

Փաստերը վկայում են, որ Հայաստանում իշխանությանը տիրել է հակահայկական ու հակաքրիստոնեական ուժը, ինչին անխուսափելիորեն հաջորդելու է ազգային-ազատագրական ու սրբազան պայքարը:

Արթուր Հովհաննիսյան