Վարչապետին ներկայացնում են հեղեղման պատճառով Մխիթարյան միաբանության կրած վնասները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։ Վարչապետին ներկայացնում են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի վերջին հեղեղումների ժամանակ։

Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վարչապետին պատմել է, որ նման հեղեղումներ եղել են նախկինում, բայց այս մեկը բացառիկ է դրանց շարքում։

Ապա հայկական պատվիրակությունը մասնակցեց աղոթքին։

Ժամանեցինք Իտալիա: Այցելում ենք Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանություն:

Ժամանեցինք Իտալիա: Այցելում ենք Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 20 ноября 2019 г.