Հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 736 ամուսնություն. ՔԿԱԳ գործակալության պետ

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 736 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 730-ի դիմաց: «Արցախպրես»  լրատվական կայքի տեղեկացմամբ, այս մասին ասել է ԱՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության  պետ Լիանա Միրզոյանը:

Նրա խոսքով՝ հունվար-հոկտեմբերին ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում՝ 325, իսկ շրջաններից Մարտունիում՝ 94, Մարտակերտում՝ 91:

Խոսելով ամուսնալուծությունների մասին՝ Լ. Միրզոյանը տեղեկացրել է նաև, որ հունվար-հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 178 դեպք՝ 2018 թվականի 172-ի փոխարեն:

Լիանա Միրզոյանի տեղեկացմամբ, Ստեփանակերտում գրանցվել է 90 ամուսնալուծության դեպք, Մարտակերտում՝ 21, իսկ Մարտունիում՝ 19: