Այս վարչախումբը քաղաքական խիզախություն չունի որոշումներ կայացնելու՝ ի շահ պետականության և Արցախի (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալվել էր կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներին, որոնք ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից։ Ռուսաստանն «իր սահմանների մոտ ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին և խոստացել հասնել նրան, որ այդ լաբորիատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա։ Նախատեսված էր,  որ նոյեմբերին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի ժամանակ կստորագրվի հուշագիր, ըստ որի ռուսաստանցի փորձագետները մուտք կունենան Պենտագոնի կողմից ֆինանսավորվող հայաստանյան լաբորատորիաներ։ Ինչպես Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էր նշել, փաստաթուղթը չի ստորագրվել, քանի որ այն դեռ վերջնականացված չէ։ Այդ հուշագրի ստորագրման մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել է, որ ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում, որ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ մոտ ապագայում կարողանան մուտք գործել ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներն ու մասնագետները։ Խոսելով ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին՝ Գրիգոր Գրիգորյանն ընդգծեց․ «ԱՄՆ-ը երբեք սուր չի արձագանքում, երբ խոսքը վերաբերում է երկրների գաղութացմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան