Քաթարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը

Քաթարի Պետությունը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը, այս մասին հայտարարվել է Քաթարի  էմիրի դիվանում Քաթարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Քաթար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկմանը, ինչպես նաև Քաթարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։

Նա նաև վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։