Փաշինյանը բարձր աթոռին նստած՝ կարող է մեզնից ավելի՞ն է տեսնում (տեսանյութ)

Երբ խախտվում է պատերազմի մեջ գտնվող երկրների ուժային հավասարակշռությունը, պատերազմը կարող է դառնալ անխուսափելի:

Հաճախ ենք ասում, որ  90-ականներին Ադրբեջանի ներքաղաքական լարվածությունը ևս իր դերն ունեցավ Արցախյան պատերազմում մեր հաղթական ավարտի համար:  2018-ին, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, մեզանում կար մտավախություն, թե հիմա էլ Ադրբեջանը կօգտվի մեր ներքին լարվածությունից ու հասարակական պառակտվածությունից: Չսխալվեցինք, քանզի  շրջանառվեց տեղեկատվություն, թե ադրբեջանական դիրքերը նախկինի` 2-3 կմ հեռավորության փոխարեն, այժմ  400-500 մետր հեռավորության վրա են հայտնվել և չեզոք գոտուց հսկայական տարածք վերցրել իրենց վերահսկողության տակ։

Սահմանային իրավիճակի, պաշտպանական բյուջեի, ապրիլյան հանձնաժողովի գործունեության ու, առհասարակ, անվտանգության հարցերի շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում