Փարիզի կենտրոնում հզոր պայթյունից կան տուժածներ

BFMTV հեռուստաալիքի տեղեկացմամբ, Փարիզի իններորդ շրջանում գտնվող հացի փռի պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։

Վերջին տվյալների համաձայն, պայթյունից  տուժել է 22 մարդ։ Տեղում աշխատում են փրկարար ծառայությունները։

Պայթյունը տեղի է ունեցել այսօր տեղի ժամանակով մոտ 9։00-ին, Փարիզի Տրևիզ և Սենտ Սեսիլ փողոցների խաչմերուկում գտնվող շենքի առաջին գործող հացի փռում, ինչին հետևել է հրդեհի բռնկումը։ Կոտրվել են հարևան շենքերի ապակիները։

Ոստիկանությունը «Twitter»-ում հրապարակված հաղորդագրությամբ քաղաքացիներին խնդրել է շրջանցել տարածքը և չփակել փրկարար ծառայությունների մեքենաների ճանապարհը։

Հեռուստաալիքը նշել է, որ արտակարգ դեպքը որևէ կերպ կապված չէ «դեղին ժիլետների» բողոքի ակցիաների հետ, որոնց անցկացումը նախատեսված է այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Դեպքի վայր են ժամանել  Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստանյերը, ինչպես նաև քաղաքագլուխ  Անն Իդալգոն։