«Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքը վտանգված է․ դիտավորությամբ ամեն ինչ արվում է, որ այն փլվի

Երեկ ուշ երեկոյան Երևանի Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի պատերից մեկն, ի վերջո, փլուզվեց։ Այն շենքի հարևանությամբ տեղի ունեցող մեծածավալ շինարարության հարակից պատն էր։ Դեռ ամիսներ առաջ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը զգուշացրել էր շենքի վթարայնության և ամեն վայրկյան փուլ գալու վտանգի մասին, սակայն պատկան կառույցներն այդպես էլ գործնական քայլեր չիրականացրեցին, մինչև որ կառույցը, որն, ի դեպ, նաև պատմամշակութային հուշակոթող է, դարձավ կիսավեր։

Այսօր էլ այդ իրավասու կառույցների ղեկավարները մեղքը մեկը մյուսի վրա է բարդում՝ փորձելով խույս տալ պատասխանատվությունից ու հասարակության աչքում սևերես լինելուց։ Ու հիմա էլ, մինչև մեղավորների ու քավության նոխազների փնտրեն, չի բացառվում, որ պատմամշակութային հուշարձանն ամբողջությամբ կհավասարվի հողին։

 

Մանրամասները՝ տեսանյութում