Ստամբուլի «Մարալ» հայկական երգի-պարի համույթը կնշի իր 40-ամյակը (տեսանյութ)

Ստամբուլի «Մարալ» երգի-պարի հայկական համույթը պատրաստվում է հիմնադրման 40-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգին, որը տեղի է ունենալու Ստամբուլի «Կոնգրես» կենտրոնում 2019թ. դեկտեմբերի 15-ին:

Տեղեկացրել է Ermenihaber.am լրատվական կայքը։

«Մարալ» երգի-պարի համույթը հիմնադրվել է 1980թ. Բենոն Քուզուբաշի և նրա ընկերների կողմից:  Համույթի գործունեության հիմնական նպատակը հայկական մշակույթը, պարը, երգն ու երաժշտությունը ներկայացնելն է:

1992 թվականից պարուսույցի պաշտոնն ստանձնել են 1980-ականների «Մարալի» պարողներ Կարպիս-Իրիս Չափքան ամուսինները: Այժմ «Մարալ» համույթն ունի 6-35 տարիքային խմբի սաներ և շուրջ 200 պարողներից կազմված պարախումբ: