Փաշինյանն ու իր թիմը մսխում են պետական բյուջեն (տեսանյութ)

Մեկուկես տարի ՀՀ  իշխանությունները խոսում են այն մասին, թե երկրում համակարգային կոռուպցիան վերացված է, այլևս չկան կոռուպցիոներ պաշտոնյաներ։ Մինչդեռ մամուլում հրապարակված փաստերը հուշում են իշխանության ներսում կոռուպցիոն երևույթների առկայության մասին։

Տեսանելի՞ են իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված հաջողությունները, ի՞նչ փուլում է Կառավարության մշակված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը: Արդյո՞ք, հեղափոխական իշխանությունը կառուպցիայի դեմ պայքարում իրականացնում է այնպիսի քայլեր, որոնցով կտարբերվի նախկին իշխանություններից, ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվում բյուջետային գումարները, պետական բյուջեից  կատարվող  ծախսերը  որքանո՞վ են լուծում մեր երկրում ծառացած  խնդիրները։

Այս հարցերի շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք պատմաբան, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ։