Գիտնականները եզրակացրել են, որ դրանք կարող են լինել այլմոլորակային քաղաքակրթություններից ստացվող հավանական ազդանշաններ

Աստղագետներն առեղծվածային նոր ազդանշաններ են որսացել տիեզերքից

 

Կանադական CHIME աստղադիտարանն արձանագրել է միանգամից 13 նոր ռադիոալեցայտք, որոնցից մեկը պարբերաբար կրկնվում է։

Կանադայում CHIME աաստղադիտարանն արձանագրել է տիեզերքից ստացվող կրկնվող ռադիոալեցայտքեր, որոնց ծագումն առայժմ անհայտ է։ Դրանց աղբյուրը ենթադրաբար Երկրից միլիարդավոր լուսատարիներ հեռու գտնվող գալակտիկայում է։ Այդ մասին գրել է «The Independent»-ը։

Նշվում է, որ ռադիոալեցայտքերը տևում են միլիվայրկյան և կարող են լինել ինչպես պայթող աստղերի ձայն, այնպես էլ ազդանշան այլմոլորակայիններից։ Սա արդեն երկրորդ անգամն է, երբ գիտնականներն այդօրինակ կրկնվող «հնչյուններ» են արձանագրում անհայտ աղբյուրից։

«Երկրորդ կրկնվող ազդանշանի հայտնաբերումը խոսում է այն մասին, որ դրանք պետք է շատ լինեն,- ասել է Ինգրիդ Սթեյրսը՝ բրիտանական Կոլումբիայի համալսարանից։- Դրանց բացահայտումը և ուսումնասիրությունը կօգնեն մեզ լուծել այդ տիեզերական հանելուկն ու պարզել, թե որտեղից են գալիս այդ ալեցայտքերը»։

Տիեզերքից ստացվող առաջին ռադիոալեցայտքը (FRB) հայտնաբերվել է 2007 թվականին։ Այն ժամանակներից իր վեր, արձանագրվել է 36 FRB, որոնցից 19-ը հայտնաբերվել են անցած տարի։ Գիտնականները համեմատել են առեղծվածային «հնչյունները» և դրանց կառուցվածքի անբացատրելի պարբերականության պատճառով եզրակացրել, որ դրանք կարող են ունենալ արհեստական ծագում և լինել այլմոլորակային քաղաքակրթություններից ստացվող հավանական ազդանշաններ։

https://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201901100838-got3.htm