Դեռ կտեսնեք, թե ինչ կանի Արեգակն Արցախում (տեսանյութ)

Տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանի կարծիքով, անշուշտ, արտաքին ուժերի ազդեցությունը կա, որ Հայաստանը չունի նորմալ արդյունաբերություն, և ինքը փորձում է հասկանալ, թե Հայաստանն իրականում որտեղից է ղեկավարվում։

«Կառավարությանն այսօր համարում եմ զրո մարմին, որից ոչ մի օգուտ չկա, ընդհանրապես մեր վերքերն ավելի են խորացնելու, մեր պրոբլեմներն ավելի են բարդացնելու- LIVEnews.am-ի տաղավարում ասաց Վահան Համազասպյանը։- Ես իրենցից ոչ մի հույս չունեմ, ոչ մի հույս չեմ կապում ոչ վարչապետի, ոչ փոխվարչապետի, ոչ Ազգային ժողովի նախագահի, ոչ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, չեմ տեսնում այն մարդկանց, որոնք հասկանում են ինչ բան է արդյունաբերությունը, ինչ բան է տնտեսությունը․․․»։

Պարոն Համազասպյանի հավաստմամբ, այժմ նույնպես պետական ապարատում զբաղված են մի բան փախցնելով, փող աշխատելով, ինչպես նախկինում էր, հիմա էլ նույն բանն է, սակայն ավելի խորացված, ավելի զարգացած․․․

Մանրամասները՝ տեսանյութում