Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստը, ըստ էության արտահերթ է, բայց դա կախված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: