«Ռեֆորմիստների կուսակցությունը ողջունում է բոլոր ընդդիմադիրներին»․ Վահան Բաբայան

Ի պատասխան տարբեր լրագրողների և օգտատերերի հարցերին ասեմ, որ Ռեֆորմիստների կուսակցությունը չի հրավիրվել Վազգեն Մանուկյանի միջոցառմանը:

Դա բացառապես այդ միջոցառման կազմակերպիչների իրավունքն է հրավիրել կամ չհրավիրել որևէ անձի կամ կազմակերպության:

Ռեֆորմիստների կուսակցությունը իմ գլխավորությամբ ողջունում է բոլոր ընդդիմադիրներին անկախ մեր հանդեպ ունեցած նրանց վերաբերմունքից :

Մենք հանդիսանում ենք Հայաստանի ընդդիմադիր դաշտի ամենաերիտասարդ կուսակցությունը և պայքարելու ենք ժողովրդավար, ազգային և տնտեսապես զարգացած ու անվտանգ պետություն ունենալու համար:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից։

Ի պատասխան տարբեր լրագրողների և օգտատերերի հարցերին ասեմ,որ Ռեֆորմիստների կուսակցությունը չի հրավիրվել Վազգեն Մանուկյանի…

Опубликовано Վահան Բաբայան Пятница, 15 ноября 2019 г.