Արայիկ Սահակյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: