Ի՞նչ անել… Պարտադրել արտահերթ ընտրություններ

Նեոբոլշևիկների պոպուլիստական իշխանության ընդդիմախոսների շրջանակը ընդլայնվում է:

Փաշինյանին քննադատում են նույնիսկ նրանք, ովքեր «թավշյա հեղափոխության» օրերին նրան ծափահարում էին, իսկ պայքարելու և ակտիվ խոսելու կոչեր են անում նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ չէին խրախուսում իմ և կուսակցական պայքարող ընկերներիս քաղաքական պայքարը Նիկոլի նեոբոլշևիկյան իշխանության դեմ:

Ինչևէ, անցյալն անցյալ է և հիմա պետք է պայքարել ապագայի համար:

Անշուշտ, թե՛ հիասթափվածների, թե՛ դժգոհների թիվն ավելանում է, քանի որ գործնականում չկա ոլորտ, որտեղ «քայլողների վարչապետը» չի քանդել՝ վտանգելով ազգային ու պետական շահը:

Այս պայմաններում առանցքային է դառնում ամենաարդիական հարցերից մեկը՝ ի՞նչ անել:

Կարծում եմ՝ միակ արդյունավետ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելն է օրվա ռեժիմին:

Հեշտ չի լինելու, բայց պետք է օրենքների շրջանակներում հասնել արտահերթ ընտրությունների, հակառակ դեպքում՝ մենք ցտեսություն կասենք իշխանությունների տարանջատման սկզբունքին ու ժողովրդավարությանը և կասենք «բարև» բացարձակ բռնատիրությանը:

Իսկ վերջինն ամենավատ սցենարն է մեր հայրենիքի համար:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ի՞նչ անել…Պարտադրել արտահերթ ընտրություններՆեոբոլշևիկների պոպուլիստական իշխանության ընդդիմախոսների շրջանակը…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Четверг, 14 ноября 2019 г.