Ես չեմ հավատում, որ Արայիկ Հարությունյանի գնալով ինչ-որ բան կփոխվի․ Վիգեն Ստեփանյան (տեսանյութ)

Կառավարության դեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ուսանողության բողոքի ակցիային այսօր միացել էր նաև դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը։

«Վաղուց արդեն ուսանող չեմ, բայց ուսանողների կողքին եմ գաղափարապես: Չեմ պատրաստվում նստել սառը քարի վրա, բաց որպես հայ, Երևանի բնակիչ, չեմ կարողանում հասկանալ ԿԳՄՍ նախարարի այդ քայլերը, անընդունելի են: Եթե մենք մեր լեզուն, մեր հիմնաքարը չհարգենք, հետո անշուշտ գալու է եկեղեցին և պատմությունը… նման բաները չեն քննարկվում, դա անհրաժեշտ է և վերջ: Դրա փոխարեն թող զբաղվեն նրանով, թե ինչերեն է խոսում հեռուստատեսությունը»,- ասաց անվանի դերասանը։

Մանրամասները՝ տեսանյութում