Կառավարությունը շուրջ 1.3 մլրդ դրամ հատկացրեց երկրաշարժի գոտում բնակարանային խնդրի լուծման համար

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշվեց շուրջ 1.3 մլրդ դրամ հատկացնել՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում 226 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:

Նշենք, որ այսօրվա նիստում քննարկվում է 51 հարց, որից մեկը՝ գաղտնի։