Կոշտ հայտարարություն՝ Կուրիլյան կղզիները Ճապոնիային հանձնելու առնչությամբ

Սախալինի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Լիմարենկոն կոչ է արել չշահարկել Կուրիլյան կղզիները Ճապոնիային «փոխանցելու» թեման և դրանք անվանել է «ռուսաստանյան հողեր»։ Այդ մասին նա հայտարարել է «Газете.Ru»-ին։

Նրա խոսքերով, տարածաշրջանի բնակիչները դեմ են արտահայտվում կղզիների փոխանցմանը։

«Կուրիլյան կղզիները ռուսաստանյան հող են,- ասել է Վալերի Լիմարենկոն։- Դա ակնհայտ է։ Ես գիտեմ Սախալինի մարզի բնակիչների կարծիքը, նրանք կտրականապես դեմ են տարածքային որևէ փոփոխության։ Կուրիլյան կղզիները փոխանցելու հարց մեր օրակարգում դրված չէ։ Եվ պետք է դադարել շահարկել այդ թեման»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դումա է մտցվել Կուրիլյան կղզիների փոխանցումն արգելող օրինագիծ։