Առասպե՞լ է արդյոք, որ հայը իր երկրում խուսափում է «ցածր» համարվող աշխատանքից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Սարգիս Տեր-Եսայանը։ Նրա հետ խոսեցինք Հայաստան մուտք գործող և այնուհետև տարբեր կարգավիճակներում այստեղ մնացող հնդիկների, խնդրի վտանգների մասին։

Սարգիս Տեր-Եսայանի տեղեկացմամբ՝ Հայաստանում հայ աղջիկները սկսել են ընտանիքներ կազմել հնդիկների հետ՝ ընդօրինակելով նրանց մշակույթը, կենսակերպը, սովորույթները։

Հայաստանում հնդիկներին սկսել են որպես աշխատուժ գերադասել նաև պետական հիմնարկներում։ Այսօրվա դրությամբ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում Հնդկաստանի Հանրապետության 28 քաղաքացի է աշխատում և մեկ Իրանի քաղաքացի, մինչդեռ «Սանիտեք» ընկերությունների աշխատակիցների մի մասը շարունակում է գործազուրկ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում