Արայիկ Հարությունյանը հատել է բոլոր կարմիր գծերը․ նա պետք է հրաժարական տա (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիան շարունակվում է։ Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա։ Նրանք նշում են, որ Հարությունյանը հատել է բոլոր կարմիր գծերը, նա չի լսում հասարակության պահանջը։ Ակցիայի մասնակիցներն իրազեկման երթ են իրականացրել՝ այցելելով տարբեր բուհեր և առաջարկելով, որ այլ ուսանողներ ևս միանան իրենց պահանջին։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել «ՀՀ բարձրագույն գիտության և կրթության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի մասին հարցումների և դժգոհությունների վերաբերյալ։

Այս հայտարարությունը հանրության և ուսանողության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել և նրանք չեն պատրաստվում հանձնվել՝ մինչև չհասնեն իրենց պահանջին՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականին։

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հայկ Սինդոյան