Կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են․ Լավրով

Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն ավարտել են Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցությունները:

Այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, այժմ փաստաթղթի նախագիծն ամեն երկրում միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս այն կստորագրվի: Այն կնպաստի կենսաանվտանգության ոլորտում մեր փոխգործակցությանը»,- ասաց Լավրովը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմի համար կենսաանվտանգության հարցը մեծ կարևորություն ունի: