Պատարագի ժամանակ անվայել արտահայտություններ անելու փաստով նյութեր են նախապատրաստվում

Նոյեմբերի 9-ին տեղեկություններ էր տարածվել, որ Երևան քաղաքի բնակիչներ՝ մի կին և մի տղամարդ, մուտք գործելով Երևանի Սբ Զորավոր, Սբ Գրիգոր Լուսավորիչ և Սբ Աննա եկեղեցիներ, պատարագի ժամանակ բացահայտ անհարգալի վերաբերմունք են դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել։

LIVEnews.am-ը Ոստիկանության կենտրոնական բաժնից տեղեկացավ, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Այլ մանրամասներ չտրամադրեցին, նշելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն։