Ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն է

«Նիկոլ Փաշինյանն այսօր բողոքող ուսանողներին ասաց, որ մենք կովկասցի ժողովուրդ ենք:

Ահա սա է վարչախմբի պատկերացումները մեր ժողովրդի պատմության, քաղաքակրթական ժառանգության և ինքնության մասին:

Ու այս աշխարհայցքով են իրենք պատրաստվում զբաղվել կրթության ոլորտում ազգային արժեքների, մշակույթի և հոգևոր կյանքի խնդիրներով: Արի ու իրենց բացատրի, որ հայկական էթնոգենեզը, քաղաքակրթությունը և պատմությունը իրականում «կովկասյան» չեն, իսկ Հայաստանի դասակարգումը Հարավային Կովկասի երկրներին իրականում այսօրվա սահմանների հետ կապված պայմանական քաղաքական աշխարհագրություն է, ուրիշ ոչինչ:

Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն է…»։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանն այսօր բողոքող ուսանողներին ասաց, որ մենք կովկասցի ժողովուրդ ենք:Ահա սա է վարչախմբի պատկերացումները…

Опубликовано Armen Ashotyan Пятница, 8 ноября 2019 г.