Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ է հանձնվել 9 բողոք. փաստաբան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 9 բողոք է հանձնվել ՄԻԵԴ։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ 5-6-ը գրանցված են, բայց առայժմ չեն գտնվում հաղորդակցման փուլում։ Եվս մեկ պրոցես կապված է ՍԴ դիմելու հետ։ Ազգային գործընթացի մասնակիցներին ժամանակ է տրվել մինչեւ նոյեմբերի 19-ը, որպեսզի դիրքորոշում ներկայացնեն։ Մինչեւ նոյեմբերի 12-ը բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կարծիք ներկայացնեն։ «Սպասում ենք, որ  որոշումը կլինի մինչեւ ընթացիկ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- նշել է Արամ Օրբելյանը։

Այս առնչությամբ նա ընդգծել է, որ ՄԻԵԴ որոշումը անհրաժեշտ է կատարել։ «Հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի մոնիթորինգի տակ։ Հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, և որոշումները կկատարվեն առանց հարկադրման միջոցների»,- ավելացրել է փաստաբանը։