Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Գորիսում

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 7-ին բաժին է ներկայացել Գորիսում բնակվող 47-ամյա մի տղամարդ ու կամավոր ներկայացրել ինքնաշեն մեկ հրացան և ինքնաձիգի դատարկ պահունակ: Նա հայտնել է, թե զենք-զինամթերքը նույն օրը հայտնաբերել է Քաշաթաղի կիսաքանդ շինությունից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: