«Դասական երաժշտության նորահայտ սիրահար Արայիկը կամ ինչպես շեղել մարդկանց ուշադրությունը»․ Վահան Բաբայան

Դասական երաժշտության նորահայտ սիրահար Արայիկը կամ ինչպես շեղել մարդկանց ուշադրությունը:

Թավշյա սուպերնախարարը հիմա էլ ֆեյսբուքում գովազդ է միացրել մի նյութի տակ, թե իբր առաջին անգամ Հայաստանում անց է կացվում դասական երաժշտության փառատոն:

Հասկանալով հանդերձ, որ այս թեժ օրով,երբ հասարակության ամբողջ գիտակից մասը սպասում է իր հրաժարականին,սուպերնախարարը սատանիստական համերգների նկատմամբ իր հայտնի վերաբերմունքից հետո փորձում է ակնհայտորեն իրեն ներկայացնել արդեն դասական երաժշտության սիրահարի և գնահատողի`ավելին աջակցողի դերերում:

Հիասթափեցնելով նախարարի կողմնակիցներին ասեմ,որ սա ևս մի չստացված փիառ օպերացիա է, քանի որ Հայաստանում թավշյա կառավարությունը չէ,առավելևս ինքը չէ՞ որ անց են կացրել դասական երաժշտության փառատոններ:

Գոնե նման բաներ գրելուց և գովազդելուց առաջ հետաքրքրվեն ով՞ և երբ՞է նման գործեր արել և համակերպվեն,որ իրենք ուշացել են նման լուրջ ոլորտներում առաջինը լինելու պատվից:Ինքը իրոք կարող է առաջինը լինել հոգևորականին դպրոցից դուրս հանելու հարցում կամ սատանիստական համերգը ազատության հետ համեմատելու գործում կամ հայոց լեզուն և գրականությունը ԲՈւՀ-երից հանելու «ազգանվեր» գործում, բայց ոչ դասական երաժշտության աննախադեպ փառատոն անցկացնելու հարցերում:

Ի դեպ բարձր որակի դասական երաժշտության միջազգային փառատոններ կազմակերպվել են Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, բերեմ մի քանի օրինակներ 2015թ հզոր փառատոնից երբ հոկտեմբերին մեկնարկել էր Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին: 2015-ին իրականացված Փառատոնի շրջանակներում ընդգրկված են եղել տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից:

Սուպերնախարարը այս գովազդած նյութով փորձում է նաև մոռացության տալ «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը, որը անց է կացվել մշտապես ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո:

Փաստենք սակայն, որ Արայիկը ստիպված է արդեն գովազդ միացնել, որ կարդան իր մասին:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից։

Դասական երաժշտության նորահայտ սիրահար Արայիկը կամ ինչպես շեղել մարդկանց ուշադրությունը:Թավշյա սուպերնախարարը հիմա էլ…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 7 ноября 2019 г.