Թուրքիան չի ցանկանում հրաժարվել C-400-ից՝ որպես «Patriot» զենիթահրթիռային համալիրի մատակարարման նախապայման

Թուրքիան պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի՝ «Patriot» զենիթահրթիռային համակալիրի վերաբերյալ  առաջարկը, սակայն անընդունելի է համարում, եթե դա պետք է պայմանավորված լինի ռուսական C-400 ԶՀՀ-ի գնումից հրաժարվելով։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չաուշօղլուն։

«Թուրքիան ապագայում կարող է ձեռք բերել «Patriot» համակարգ, բայց նա դա հնարավոր չի համարում, եթե պայմանը պետք է լինի C-400-ից հրաժարումը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ավելի վաղ «Anadolu» գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը Թուրքիայում առաջարկ է ներկայացրել «Patriot» ԶՀՀ-ի վաճառքի մասին, որը ներառում է AN/MPQ-65 ռադիոլոկացիոն չորս կայան, տասը ալեհավաք-կայմային  սարք, քսան M903 արձակման կայանքներ, փորձարկիչ և այլ սարքավորումներ։

Նույն գործակալությունը  հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային «Patriot» հակահրթիռային համակարգի վաճառքի գործարքին, համապատասխան սարքավորումներով, ընդհանուր առմամբ, 3,5 մլն դոլար արժողությամբ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀՊ ամերիկյան համակալիրների հնարավոր վաճառքը Թուրքիային և ռուսաստանյան C-400 համալիրների մատակարարումը փոխկապակցված գործընթացներ չեն և Ռուսաստանի հետ պայմանագրի իրականացումը կշարունակվի։