Հայերիս հակառակորդները՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը (տեսանյութ)

Եվ Հայաստանում իրենց ազդեցության գործակալները

Հայաստանում այլասերվածների համար լայն իրավունքներ ապահովող, հայերիս ազգային արժեհամակարգի դեմ ուղղված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության, մեր դեմ թշնամու կատարած ու նրա կողմից կատարվող այլ գործողությունների և դրանց հակազդելու շուրջ է մեր զրույցը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Ոչ Ստամբուլին, ոչ այլասերմանը» նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Այվազյանի և «Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արթուր Արամյանի հետ։

LIVEnews.am-ի տաղավարում անդրադառնալով խնդրի լուծման ճանապարհներին, Հայկ Այվազյանը Հայրենական մեծ պատերազմի օրինակով ասաց․

«Երբ որ սովետական զորքերը Նացիստական Գերմանիայի զորքերին դուրս մղեցին Սովետական Միության տարածքից, նույնիսկ այդքանով պատերազմը չավարտվեց, պատերազմն ավարտվեց Բեռլինում թշնամու անվերապահ կապիտուլյացիայից հետո։ Այսօր ևս պատերազմ է, իսկ եթե գնահատում ենք, որ պատերազմ է, այսինքն՝ իրողությունն այդպես ենք գնահատում, ապա այդ պատերազմը հաղթելու միակ ձևը հակառակորդին կապիտուլյացիայի ենթարկելն է։ Բայց որպեսզի այդ հակառակորդին կապիտուլյացիայի ենթարկես, պետք է գոնե ձևակերպես այդ հակառակորդն ով է, ասենք, չգիտեմ, «Բիլդերբերգյան ակումբը», գլոբալիստները, ովքե՞ր են այդ հակառակորդները, ինչ մեխանիզմներով են այդ պատերազմում քեզ ուզում հաղթել։ Տվյալ դեպքում՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, որն անմիջականորեն պարտադրում է, ԱՄՆ Պետդեպարտամենտը, որն ասում է՝ Եկեղեցու պատմությունը պետք է հանվի, Եկեղեցու դերը մեծանում է, որն ինքը դիտում է որպես բացասական երևույթ, հանդես է գալիս աղանդների պաշտպանությամբ, և իրենց ազդեցության գործակալները Հայաստանում․․․ Նախկինում էլ կային իշխանության շարքերում, բայց այսօր համատարած են, այն գործակալները, որոնք նախկինում հասարակական կազմակերպությունների անդամներ էին, այսօր պետական պաշտոններ են զբաղեցնում»։

Մանրամասները՝ տեսանյութում