Ղրիմում պատասխանել են Կերչի նեղուցով անցնելու մասին Կիևի հայտարարությանը

Ղրիմի Պետական խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Գանժարան RT-ի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Իգոր Ռոմանենկոյի հայտարարությունն առ այն, որ արևմտյան դաշնակիցների կողմից «տիեզերքից ֆիքսումը» կարող է օգնել ուկրաինական նավերին Կերչի նեղուցով անցնել Ազովի ծով։

Գանժարայի խոսքերով, ներկայումս Ուկրաինայի բանակի ներկայացուցիչները փորձում են կենսագործել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակի կարգադրությունը, որ իրենց նավերն, անկախ ամենից, անցնեն Կերչի նեղուցով։

«Բայց նրանց դա անել կստացվի իսկապես միայն տիեզերքի հետ հատուկ կապի շնորհիվ, որ, հավանաբար, ունեն ուկրաինական բանակի ներկայացուցիչները»,- հեգնանքով ասել է նա։

Պատգամավորը հայտարարել է նաև, որ Ուկրաինան Կերչի նեղուցով անցնելու հարցում օտարերկրյա ոչ մի աջակցություն չի գտնի։

«Այլ պետությունները ոչ մի դիրքորոշում չունեն Կիևին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ,- ասել է Գանժարան։- Դրանք ուկրաինական բանակի ներկայացուցիչների զառանցալի հորինվածքներն են»։

Պատգամավորը նշել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ուկրաինական զինվորականների բարոյական ոգին չափազանց ցածր է։