ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար․ Վահան Բաբայան

«ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար:

Այս հանդիպումով փշրվեց նիկոլական արևմտամետ գործիչների վերջին հույսը:

Կոտրվեց թավշյա ամերիկամետության միֆը և վերահաստատվեց մի պարզ ճշմարտություն,որ Սերժ Սարգսյանը նույն Սերժ Սարգսյանն է`անկախ նրանից,որ ինքը չի այս պահին երկրի ղեկին,բայց նա մնում է անհասանելի քաղաքական մեծություն,թե ներքին,թե արտաքին քաղաքական հարցերում:

Հայաստանը իշխանազավթումից հետո չունի կանխատեսելի զարգացումների օրակարգ,սպասումները խիստ բացասական են,այդ թվում ԱՄՆ կողմից:

Չկա վստահություն,որ թավշյա վիրուսը կարող է ապահովել խաղաղություն և ժողովրդավարություն:

Նրանք իրենց ատելության քարոզներով,հասարակության պառակտումներով և ժողովրդավարական հիմնարար նորմերի խախտումներով են զբաղված միայն պոպուլիզմի կայացումն է դարձել,որպես պետության հիմնարար ձեռքբերում:

Նախկին Նախագահը բնական է,որ ոչ միայն մտահոգ է ստեղծված ծանր վիճակով,այլ նաև վստահ եմ ունի ասելիք և ունի իր լուծումները,թե Արցախի,թե Հայաստանի ապագայի գերկարևոր հարցերում,ինչը անկասկած կառավարական դաչաների պատի գույներից կարևոր է»:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար:Այս հանդիպումով փշրվեց նիկոլական…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 5 ноября 2019 г.