«Հուզանք ու զանգը» սադրա՞նք էր Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն օրակարգ դարձնելու համար (տեսանյութ)

LIVEnews.am կայքի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ծովինար Կոստանյանը։ Ծովինարն անդրադարձավ խորհրդարանում պետաիրավական, արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստին, որի ժամանակ քննարկվել է Ստամբուլյան կոնվենցիան: Նիստին մասնակցում էին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը, որի կազմում էին ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը: Նրա հավաստմամբ՝ պատվիրակությունը Հայաստան էր ժամանել իշխանություններին սովորեցնելու, թե ինչ մեխանիզմներով կարող են վերացնել կոնվենցիայի վավերացման դեմ դիմադրությունը և ճնշում գործադրելու, որպեսզի ի վերջո այդ կոնվենցիան քաղաքական օրակարգ բերվի։

Ծովինարն անդրադարձավ նաև օրերս ԿԳՄՍ նախարարության կողմից դրամաշնորհ ստացած «Հուզանք ու զանգ» ներկայացմանը՝ ասելով, որ հնարավոր է կառավարության կողմից դա սադրանք էր, որպեսզի ցույց տրվի, թե իբրև մեր հանրությունն անհանդուրժող է այլախոհության նկատմամբ։ Ուստի ճիշտ կլինի նման միջոցառումներին ու նախաձեռնություններին արձագանքներում զգուշավոր լինել, ծայրահեղ քայլերի չդիմել։

Մանրամասները՝ տեսանյութում