2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան Հրապարակի մետրոյի մեջ տռճիկ տվողներն էին․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան Հրապարակի մետրոյի մեջ տռճիկ տվողներն էին:

Էլ չասած՝ 20 միլիոն դրամով ինչեր կարող էր անել նախարարությունը…

Հետո ինչ, որ նախարարի պաշտոն զբաղեցնողը 4 տող մտապահել չի կարողանում: Ո՞ւր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչո՞ւ չի արձագանքում պետական բյուջեի նման անխնա վատնումներին:

Հա, կներեք, մոռացել էի, որ նոր Հայաստանում քայլած ոմանց ամեն ինչ կարելի է»: