ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 4-ին, ժամը 11.25-ին, Գյումրիի Խաղաղության օղակի 1 հասցեից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Էրիկ Մ.-ն, որը հուլիսի 1-ից ՌԴ ՆԳՆ Շախտի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (անձնական ունեցվածքի գողությունը) մեղադրանքով: