Փաշինյանն աշխատանքից ազատել է Լևոն Մելիքյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Լևոն Մելիքյանին կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից պաշտոնից ազատելու միջնորդագիրը.

Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Լևոն Մելիքյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ։